Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Փարիզ գործակցությունը պետք է զարգանա նաև երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերով

Հուլիս 07,2022 14:50

Պաշտոնական այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Փարիզի Կլիմայի ակադեմիա: Հաստատության նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել կլիմայի և կլիմայական մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածությունը։ Փարիզի հայազգի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է կրթօջախում, ծանոթացել պայմաններին: Ակադեմիան բաց է Փարիզի բնակիչների համար, այն ներառում է բուսաբանական այգի և երիտասարդական տարածքներ ու լսարաններ՝ դասընթացների, ցուցահանդեսների ու ժամանցի համար։ Հաստատությունում տեղի են ունենում բնապահպանության ոլորտի քննարկումներ ու բանավեճեր, երիտասարդները մշակում են շրջակա միջավայրի պահպանության ծրագրեր։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նաև «Երիտասարդական թաղամաս»: Այն տեղակայված է Փարիզի 1-ին շրջանի քաղաքապետարանի նախկին շենքում՝ Լուվրի պալատի հարևանությամբ։ Թաղամասը երիտասարդների հյուրընկալման կենտրոն է՝ բոլոր անհրաժեշտ տարածքներով ու ծառայություններով։ Կենտրոնի մուտքն ազատ է բոլոր երիտասարդների համար։ Այն ներառում է coworking-ի համար նախատեսված տարածք, սրճարան, երիտասարդների աջակցման ծրագրերի գրասենյակ, աշխատանքի ընդունման կենտրոն, ինչպես նաև երիտասարդներին աջակցող այլ ծառայություններ, այդ թվում՝ իրավաբանական ու հոգեբանական աջակցության գրասենյակներ։

Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ գործակցության լավագույն օրինակներից է Փարիզում «Թումո» կենտրոնի հիմնումը: Երևանի ներշնչմամբ իրագործված ծրագիրն արդեն շուրջ 1500 պատանու թվային աշխարհում կայանալու հնարավորություն է տալիս: Երևանի քաղաքապետը ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու պատանիների համար ստեղծված պայմաններին:

Կարևորելով երիտասարդների դերը երկրի ու պետության զարգացման գործում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանի և Փարիզի միջև հաստատված համագործակցության շնորհիվ հարկավոր է զարկ տալ երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերի իրագործման նախաձեռնություններին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031