Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մոմեր ու ծաղիկներ՝ դատարանի դիմաց, Արմեն Գրիգորյանի լուսանկարներով (Ֆոտոշարք)

Հուլիս 15,2022 23:35

Դիմադրության շարժման ղեկավարներն ու քաղաքացիներն այսօր Ֆրանսիայի հրապարակից բողոքի երթով շարժվեցին դեպի կառավարության դիմաց, ապա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մուտքի մոտ հավաքվեցին՝ մոմեր ու ծաղիկներ խոնարհելով աստիճաններին։

Հիշեցնենք, որ կինոպրոդյուսեր, Դիմադրության շարժման գաղափարակից Արմեն Գրիգորյանն այսօր կտրուկ վատացավ դատական նիստի ընթացքում․ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Քաղաքացիները ծաղիկների մոտ տեղադրեցին Արմեն Գրիգորյանի լուսանկարները։ Ընդդիմությունը նրա մահը համարում է քաղաքական պատվերի հետեւանք՝ սպանություն։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մեղադրվում է ազգային թշնամանք հարուցելու համար։ «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»,-հայտարարել էր ՀՀ ԱԱԾ-ն։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031