Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլգոգրադցի հայ երիտասարդ. «Հայաստան եկել եմ ուխտագնացության եւ որոշել ընդմիշտ մնալ հայրենիքումս»

Հուլիս 24,2022 21:00

Վարդավառի նախատոնակին Aravot.am-ը զրուցեց ծիսակարգի ամենաակտիվ մասնակիցներից մեկի՝ Մհեր Ծառուկյանի հետ: Երիտասարդը Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի Վոլգոգրադ քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետն է:

«Եկել եմ ուխտագնացության ու որոշել ընդմիշտ մնալ հայրենիքումս, որովհետեւ զգում եմ, որ պատերազմական օրերից հետո հայրենիքը մեր կարիքը շատ է զգում: Ու ես որպես սփյուռքում ապրող հայ երիտասարդ ինձ դավաճան կհամարեմ, եթե այնտեղ ես կյանք վայելեմ, երբ իմ ազգը այստեղ ինչ-որ բանի կարիք ունի: Ես զգում եմ, որ եկեղեցու միջոցով  կարող եմ իմ երկրին ինչ-որ բանով օգտակար լինել:

Ժամանակին շատ հայեր են լքել Հայաստանը, իմ ծնողներն էլ: Ու ես հիմա փորձում եմ նրանց սխալն ուղղել: Հուսով եմ, որ բոլորն էլ այսպիսի նպատակ ունեն: Ուղղակի ժամանակի եւ հնարավորության հարց է: Վստահ եմ, որ եթե ոչ իմ, ապա հաջորդ սերունդը, ինչ էլ լինի,  անպայման կվերադառնա հայրենիք: Ես միշտ ասել եմ, որ Աստված չանի, եթե վտանգ սպառնա մեր հայրենիքի լինելիությանը, ես վերջին հայը կլինեմ, որը կլքի Հայաստանը: Բայց մենք կաղոթենք ու բոլոր հնարավոր եւ անհնար գործերով կանենք ամեն բան, որպեսզի այդ օրը չգա»,-ասաց երիտասարդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031