Լրագրող Անի Գևորգյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս՝ մտնեմ Արցախ, մոտ մեկ ժամ է՝ սպասում ենք կամ թույլ տան, կամ հիմնավորեն` ինչու չեմ կարող Աղավնո, Բերձոր գնալ:
Ասում են` մի քանի լրագրող կա, որ թույլ չեն տալիս, ինչու եմ այդ ցուցակում՝ պարզ չէ:
Հուսամ` շփոթմունք է…»:
168.am–ի հետ զրույցում լրագրողը տեղեկացրել է, որ իրենց աշխատանքային խմբից Արցախ մուտք են գործել միայն օպերատորն ու վարորդը. «Այս պահին Գորիսում եմ, սպասում եմ իմ գործընկերների վերադարձին: Ինձ ասացին՝ կան լրագրողներ, որոնց թողել ենք, կան լրագրողներ, որոնց ներս չենք թողնում. Ձեզ ներս չենք թողնում:
Կարդացեք նաև
Զանգահարեցի Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին՝ հարցով, թե արդյոք կա՞ ցուցակ՝ ում մուտքն է կարելի, ումը՝ ոչ, քանի որ անձնագիրս նկարեցին և հետո միայն տեղեկացրին, որ թույլ չեն տալիս մուտք գործել: Ի պատասխան՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ մենք որևէ ցուցակ չենք ներկայացրել. ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն անարգել մուտք գործել» ,- ասաց Անի Գևորգյանը:


















































