Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ համար որքան էլ բարդ, բայց և կարևոր էր քրիստոնեական այս տոնի խորհուրդը պահելն ու խաղողի օրհնության կարգն անցկացնելը. «Երազ փրոջեքթս»-ը պարզաբանում է հրապարակել

Օգոստոս 15,2022 18:04

«Երազ փրոջեքթսի» մամուլի հաղորդագրությունը

Երեկ՝ օգոստոսի 14-ին, Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել։ Ցավոք, դժբախտ պատահարի հետևանքով նաև զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան, ինչի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում տուժածների ընտանիքներին ու հարազատներին, ցանկանում ենք ուժ, կորով և տոկունություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Այս աղետալի իրավիճակում համացանցում դեռ շարունակվում են տարածվել ու շրջանառվել տարատեսակ հրապարակումներ և խեղաթյուրված մեկնաբանումներ «Երազ այգում» Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի՝ «Խաղողօրհնեքի» միջոցառման անցկացման և վերջինիս չչեղարկման վերաբերյալ։ Ի պատասխան այդ հայտարարությունների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից պարբերաբար արվող հարցադրումներին՝ նշենք.

Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերի տարածումից անմիջապես հետո «Երազ փրոջեքթսի» թիմը քննարկել է միջոցառման անցկացման և չեղարկման հնարավոր տարբերակները։

Հաշվի առնելով օրվա խորհուրդը, տոնի նշանակությունն ու մեր միջոցառման ձևաչափը՝ որոշում է կայացվել այնուամենայնիվ շարունակել միջոցառումը, սակայն ոչ նախատեսված օրակարգով, այլ ավելի կարճ ու միայն ավանդական ծիսակարգերն ու արարողություններն անցկացնելով։ Միջոցառումը մեկնարկել է խաղողի օրհնության եկեղեցական կարգով. քահանան աղոթել և բաժանել է օրհնված խաղողը հյուրերին։

Համերգային ծրագիրը ևս տևել է նախատեսվածից շատ ավելի կարճ, ծրագրում չեն եղել ակտիվ երաժշտական համարներ և համերգն ավարտվել է երգ-աղոթքով։

Ինչպես յուրաքանչյուր ազգային տոն, որ նշում ենք «Երազ այգում», «Խաղողօրհնեքի» միջոցառման կոնցեպտն ու ձևաչափը ևս եղել է բացառապես ազգայինը, նպատակն էլ՝ հայկական մշակույթի, ավանդական ծեսերի և արարողակարգերի վերհանումն ու տարածումը։ Եվ ստեղծված իրավիճակում մեզ համար որքան էլ բարդ, բայց և կարևոր էր քրիստոնեական այս տոնի խորհուրդը պահելն ու խաղողի օրհնության կարգն անցկացնելը։

«Երազ փրոջեքթսի» ամբողջ թիմի անունից ևս մեկ անգամ մեր զորակցությունն ենք հայտնում տուժածների ընտանիքներին։

Հարգելի՛ հայրենակիցներ, հորդորում և կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից ու ապատեղեկատվություն տարածելուց։

Երազ փրոջեքթս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031