Լրահոս
Օրվա լրահոսը

Սգո այս օրերին միանում եմ համայն հայությանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցական ուղերձ է հղել

Օգոստոս 18,2022 11:37 Share

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Հայաստանին ուղղված ցավակցական ուղերձ է հղել:

«Այս երկօրյա սգո օրերին ես միանում եմ համայն հայությանը` ոգեկոչելու Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Twitter-ի իր օգտահաշվում գրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել