Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահին և Բեյրութի սուրբ Հովսեփի անվան համալսարանի ռեկտորին

Օգոստոս 24,2022 17:40

Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ամին Խուրիին և Բեյրութի սուրբ Հովսեփի անվան համալսարանի ռեկտոր Հայր Սելիմ Դաքաշին։

Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ գոհունակությամբ արձանագրեց, որ Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների միջև ձևավորվել է ջերմ հարաբերություններ փոխգործակցություն տարբեր ոլորտներում։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը խոսեց նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և դրանց յուրացման քաղաքականության մասին:

Պրն․ Ամին Խուրին իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռվել իրենց հաղորդակը լինելու քրիստոնեական հնագույն երկրներից մեկի սրբավայրերին և հոգևոր արժեքներին։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031