Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախություն՝ Գյումրու կենտրոնում կազմակերպված հնդկական տոնավաճառում

Սեպտեմբեր 05,2022 22:00

Գյումրու կենտրոնում՝ Աբովյան փողոցի կառույցներից մեկում հնդկական ապրանքների ցուցահանդեսի ժամանակ խարդախության դեպք է գրանցվել։

Մեր տեղեկություններով, Կարեն անունով  մեկն առևտուր  է արել Հնդկաստանի քաղաքացի Ն․ Անսարից՝  կանխիկ գումարի փոխարեն նրան առաջարկելով ոսկի։

Վերջինս,  ըստ էության, փոխանակում է արել՝  320.000 դրամի ընդհանուր արժողության տարբեր տեսակի ապրանքներ վերցնելով ու  գումարի դիմաց  տալով ոսկու ձուլակտորներ։

Կարենը Հնդկաստանի քաղաքացուն ցույց է  տվել «THE PERTH MYNT AUSTRALIA» 99.99 տոկոս, «PURE GOLD» դաջվածքով փաթեթավորված 20 և 31 գրամ քաշերով ոսկյա ձուլակտորներ՝ դրանց արժեքը գնահատելով 1.000.000 դրամ։

Ն.Անսարը իր ապրանքի 320.000 դրամը դուրս գալով՝ Կարենին վերադարձրել է  680.000 դրամ:

Օգոստոսի 23-ին Ն.Անսարը Երևան քաղաքում մասնագետի մոտ է տարել ձուլակտորները՝ ստուգման, պարզվել է, որ դրանք ոչ թե ոսկի են,  այլ պղինձ։

Հնդկաստանի քաղաքացին,, որի կինն ազգությամբ հայ է,  բնակվում է Երևանում, դիմել է իրավապահներին։ Գործն ուղարկվել  է  քննչական վարչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930