Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Եղիսաբեթն իր ժողովրդի ճակատագրով մտահոգ, ուժեղ և կամային բարձր հատկանիշներով օժտված անհատ էր. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Չարլզ Երրորդին

Սեպտեմբեր 09,2022 17:28 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին:

Հեռագրում ասվում է.

«Խորապես ցավակցում եմ Ձեզ, թագավորական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

Գահակալության յոթ տասնամյակների ընթացքում թագուհի Եղիսաբեթ Երկրորդը եղել է օրինակելի միապետ՝ իր կյանքն ու գործունեությունը մշտապես ծառայեցնելով սեփական երկրի և ժողովրդի բարօրությանը։

Ժամանակակից աշխարհում Նորին Մեծությունը դարձավ իրավական պետության աներկբա երաշխավոր՝ գործելով հօգուտ համամարդկային ու քաղաքակրթական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության:

Թագուհի Եղիսաբեթը իր ժողովրդի ճակատագրով մտահոգ, ուժեղ և կամային բարձր հատկանիշներով օժտված անհատ էր, որն անվերապահ մեծարանք ու խոր ակնածանք էր վայելում Միացյալ Թագավորությունում և Համագործակցության երկրներում։

Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն բրիտանացի ժողովրդի, այլև միջազգային հանրության համար»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930