Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

Սեպտեմբեր 09,2022 18:53 Share

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Բրիտանական դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Խորապես ցավակցում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ու թագավորական ընտանիքին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, ով իր նվիրվածությամբ և իմաստուն առաջնորդությամբ մեծ ավանդ է ունեցել իր երկրի զարգացման ու առաջընթացի գործում: Կորստի այս ծանր պահին կիսում եմ ձեր բոլորի վիշտը և հղում մխիթարանքի խոսքեր»:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930