Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին. ՌԴ ներկայացուցիչ

Սեպտեմբեր 14,2022 23:30

civilnet.am. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կրակի շուտափույթ դադարեցմանը, իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բոլորը միահամուռ կողմ են արտահայտվել կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։Այժմ քննարկվում են մամուլի համար հրապարակվող փաստաթղթի տարրերը։ Դահլիճում մնացել են փորձագետներ, որոնք փաստաթուղթը լրամշակում են»,- ասել է Նեբենզյան:

Նա նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ հանդիպման ժամանակ Ռուսաստանը նաև տեղեկացրել է հակամարտության դադարեցման նպատակով ՀԱՊԿ ջանքերի մասին:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հարցով քննարկում կկազմակերպի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930