Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները ևս ոտքի են կանգնել․ նրանք փակել են կենտրոնական Սայաթ-Նովա պողոտան

Սեպտեմբեր 14,2022 23:54

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այս պահին Գյումրու Թատերական հրապարակում հավաքվել են մի խումբ գյումրեցիներ, որոնց թվում են զինվորների ծնողներ, մանկավարժներ, հասարակական գործիչներ։ Միացել են նաև գյուղերի բնակիչներ։ Նրանք փակել են կենտրոնական Սայաթ-Նովա պողոտան։

Բլոգեր Արա Նախշքարյանը, որը զինվորի հայր է և որի կոչով են գյումրեցիները փողոց դուրս եկել, մեզ հետ զրույցում ասաց․ «Հավաքվել ենք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ենք պահանջում, ինչպես նաև պահանջում ենք չեղյալ հայտարարել հայրենիքը կործանող փաստաթուղթը։ Ինչքան էլ ուզում է համոզի, հերքի, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, չկա փաստաթուղթ, չեմ կարծում, որ ասեկոսեների հիման վրա այդպես միանգամից 6-7 կետանոց փաստաթուղթ հայտնվեց համացանցում․ էդ կետերի մասին ո՞վ իմացավ, որ միանգամից հայտնեց։

Կասկածներ ունենք, որ փաստաթուղթն առկա է, Գյումրիի մտահոգ քաղաքացիներով հավաքվել ենք, պահանջում ենք չեղյալ համարել փաստաթուղթը և հրաժարական ներկայացնել, ինչքան հնարավոր է շուտ, ինչքան հնարավոր է արագ»։

Փակելով փողոցը՝ ցուցարարները կոչ են անում հասարակությանը դուրս գալ ու հնչեցել պայքարի փողը։

«Այսպես այլևս հնարավոր չէ, երկիր ենք կորցնում, եկեք, տեսեք ինչ ենք անելու։ Չքնեք, դուրս եկեք, կյանքի ու մահվան կռիվ է, վաղը էլ չենք ունենա այն, ինչ ունենք», -բացականչում են ցուցարարները։

Նրանք մտադիր ենք մեկնել Երևան՝ միանալով Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց անցկացնողներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930