Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառում՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 107-ամյակին

Սեպտեմբեր 25,2022 18:22

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Հայաստանում, աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների ու մարզի բնակիչների հետ մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառմանը։

Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում կազմակերպվող զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով տոնակատարությանն այս տարի փոխարինել է զուսպ միջոցառումը, որի ժամանակ տեղի է ունեցել հարիսայի օրհնության կարգ և հարգանքի տուրք է մատուցվել 18 նահատակների հիշատակին։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով օրվա առթիվ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Մուսա լեռան հերոսամարտը պատմության այն սակավաթիվ էջերից է, երբ հայ ժողոովուրդը հերթական անգամ դուրս է եկել պայքարի թուրք բարբարոսի դեմ։

Կրկին հայը կենաց-մահու պայքար է մղել, ինչի վառ ապացույցն են մղված ինքնապաշտպանական մարտերը և հոյակերտ հուշարձանը՝ նվիրված հերոսամարտին։ Հայոց պատմության այս հաղթական էջն ունի միասնության, համախմբման խորհուրդ, և հետևելով այդ խորհրդին՝ այսօր էլ պետք է շարունակել միահամուռ ուժերով պայքարել արտաքին թշնամու դեմ։

Ամփոփելով խոսքը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել մուսալեռցիներին՝ հայկական ավանդույթները պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու համար՝ ցանկանալով, որ նախնիների հերոսական ոգին երբեք չխամրի նրանց սրտում և գիտակցության մեջ։

Մուսա լեռան 107-ամյա հերոսամարտին նվիրված միջոցառման ավարտին օրհնված հարիսան բաժանվել է ներկաներին։

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930