Լրահոս
Օրվա լրահոսը

Նորիկյան. «Որևէ շնաձուկ, որևէ պատասխանատու անձ պատասխանատվության չենթարկվեց, դժվար էլ՝ ենթարկվի այս իշխանության օրոք».«Ա1+»

Հոկտեմբեր 06,2022 17:41

«Ա1+». «Մենք ունենք դատավորներ, որոնց համար գործադիր իշխանությունից եկած ազդանշանները շատ էական են, նրանք սպասում են վերադասի հրամաններին, նոտարական գործառույթներ են երբեմն իրականացնում, այդ մարդկանց պետք է վռնդել դատական համակարգից»․ այս կարծիքն է հայտնում «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով Հայաստանում դատաիրավական խնդիրներին և ավելացնելով․ «Անցել է 4 տարի և որևէ շնաձուկ, որևէ պատասխանատու անձ, որին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը առավել քան բացահայտ էին, պատասխանատվության չենթարկվեցին»։

Ինչ վերաբերվում է «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքին, Նորիկյանը նշեց․ «Պետությունը պետք է բռնի հանցագործի ձեռքը և պատժի, երբեմն կտրի այդ ձեռքը, հասկանալի է, թե ես ինչ նկատի ունեմ, այսինքն պատասխանատվության ենթարկվի։ Ավելին, պետք է այդ մարդկանց գլուխները ջարդել օրենքի համատեքստում, որ հասարակությունը տեսնի, որ հանցագործը պատժվում է, իսկ այս իշխանությունը այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարել և ես որքան հասկանում եմ, որքան տեսնում եմ դժվար էլ այս իշխանության օրոք որևէ մեկը այդ հայտնի շնաձկներից պատասխանատվության ենթարկվի»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31