Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գյումրիում 21-ամյա աղջիկը դեղահաբեր խմելով՝ փորձել է ինքնասպան լինել

Հոկտեմբեր 06,2022 18:40

Մի քանի օր առաջ Գյումրիում 21-ամյա  աղջիկը փորձել է ինքնասպան լինել․ կյանքին վերջ դնելու նպատակով  նա «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբեր է խմել։

Aravot.am-ի տեղեկություններով, շտապօգնության խումբը  «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ նրան Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում գտնվող  բնակարանից  տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն՝  այս մասին ահազանգելով   ոստիկանության Կումայրի բաժին։

Երիտասարդ աղջիկը, ըստ մեր տեղեկությունների,  Շիրակի մարզի դատախազությունում ընդունելության ընթացքում ևս հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 20 հատ «դիմեդրոլ» տեսակի դեղահաբեր:

Ինքնասպանության փորձ կատարելու փաստի առթիվ  սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ 21-ամյա աղջիկը  չի աշխատում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31