Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Քննարկել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքականության ծառայության ստեղծման համատեքստում համագործակցության հնարավորությունները. Միգրացիոն ծառայության պետը Վիեննայում է

Հոկտեմբեր 12,2022 17:18

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն աշխատանքային այցով Վիեննայում է՝ մասնակցելու Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) կողմից կազմակերպվող Վիեննայի 2022թ. միգրացիոն տարեկան համաժողովին, որն այս տարի տեղի է ունենում հոկտեմբերի 11-12-ը։

Համաժողովի բացման արարողության ժամանակ Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները և ՄՔՄՄԿ գլխավոր տնօրեն Միխայել Շպինդելեգերը իրենց մտահոգությունները հայտնեցին Եվրոպայում և աշխարհում շարունակվող հակամարտությունների, լայնածավալ տեղահանումների, բնական վտանգների, կենսական ծախսերի աճի, աշխատուժի պակասի և շարունակվող համաճարակի վերաբերյալ՝ կարևորելով միգրացիոն գործընթացների բազմակողմ ու համապարփակ քննարկումը այս համատեքստում։

Համաժողովը կազմակերպվում է 2016 թ-ից՝ ամենամյա պարբերականությամբ։ Այն համախմբում է քաղաքական գործիչներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, կառավարության փորձագետներին, ոլորտի մասնագետներին, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ակադեմիայի ներկայացուցիչներին և լրատվամիջոցներին` միգրացիոն քաղաքականության մշակման կարևոր կողմերը քննարկելու համար:

ՄԾ պետ Արմեն Ղազարյանն առանձին հանդիպում է ունեցել ՄՔՄՄԿ միգրացիոն երկխոսությունների և համագործակցության գծով տնօրեն Մարտաին Փլյումի և ՄՔՄՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Ժաքի հետ։ Կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքականության ծառայության ստեղծման համատեքստում համագործակցության հնարավորությունները։

ՀՀ Միգրացիոն ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31