Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հետագայում ունենք շատ ավելի դժվար ճանապարհ անցնելու». Արկադի Թամազյան

Հոկտեմբեր 15,2022 14:20

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի երդմնակալության արարողությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին բաց քվեարկությամբ ընտրված ավագանու անդամները համայնքի ղեկավար ընտրեցին «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին: Նիստին չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները:

Այսօր իր խոսքում Թամազյանն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց իր թիմի ավագանու անդամներին, որոնց հետ միասին կարողացան հաղթահարել այս փուլը՝ հույս հայտնելով, որ հետագայում կունենան բեղմնավոր աշխատանք. «Մենք հետագայում ունենք շատ ավելի դժվար ճանապարհ անցնելու բոլորով եւ հավատացած եղեք, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Բայց այն նպատակները, որը որ դրել ենք, եւ այն ճանապարհը, որ պետք է  անցնենք՝ համոզված եմ, որ անցնելու ենք՝ եւ՛ մարդկային, եւ՛ բարոյական եւ ամեն օրինական ճանապարհով՝ ի շահ մեր ժողովրդի, մեր Ալավերդի խոշորացված համայնքի»:

 

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31