Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնապես Հայաստանից բացատրություն ենք պահանջել՝ Զատուլինի և Սիմոնյանի մուտքն արգելելու կապակցությամբ. Զախարովա

Հոկտեմբեր 27,2022 16:54

Ռուսաստանը դիմել է Հայաստանին, որպեսզի բացատրություն ստանա RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք դիվանագիտական խողովակներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին պաշտոնական հաստատում և բացատրություն ստանալու համար»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ գերատեսչությունում տեսել են այդպիսի հաղորդագրություն և խնդրել են պաշտոնապես պարզաբանել՝ «ինչով է այս ամենը պայմանավորված, եթե դա հաստատվի»:

Զախարովան նշել է, որ Մոսկվայի արձագանքն ու հետագա գործողությունները կորոշվեն Երևանից պաշտոնական պատասխան ստանալուց հետո: «Մենք ելնում ենք նրանից, որ նման քայլը, ևս մեկ անգամ կրկնեմ, եթե այդ տեղեկությունը հաստատվի, հազիվ թե հնարավոր լինի որակել որպես բարեկամական քայլ, որը համարժեք է մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին: Երբ որ ստանանք պաշտոնական պատասխան, այդ ժամանակ էլ կորոշենք և՛ հետագա գործողությունները, և՛ արձագանքը»,- ասել է Զախարովան:

«Իհարկե, ընդհանրապես չէինք ցանկանա, որ մտածեին ինչ-որ արհեստական պատճառներ ներկա պայմաններում, երբ որ Արևմուտքը նպատակաուղղված փորձում է սասանել իրավիճակը Հարավային Կովկասում, սեպ խրել Մոսկվայի ու Երևանի հարաբերություններում»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31