Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ձեր ֆիլտրերը մնացել են 2017-ում․ սա ամենաժողովրդավարական կուսակցությունն է»․ Արայիկ Հարությունյան

Նոյեմբեր 02,2022 17:52

«Ժողովրդավարական գործընթացները ՀՀ-ում այն մակարդակի են հասել, որն ամրագրվում է հանրության եւ միջազգային գործընկերների կողմից։ Մենք այլեւս նման վտանգներ չունենք մեր հասարակության մեջ։ Եթե գնում ենք խորհրդարանական կառավարման զարգացման, ապա սա ընդունված ձեւ է ողջ աշխարհում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով հետեւյալ հարցադրմանը՝ ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանն օրերս ընտրվեց վարչության նախագահ, մինչդեռ ժամանակին ինքն էր ասում, որ երկրի ղեկավարը չպետք է հավակնի նաեւ կուսակցության ղեկավարի պաշտոնին։

Ինչ վերաբերում է փաստին, որ ՔՊ-ի առանցքային դեմքերից Արարատ Միրզոյանը չհայտնվեց ՔՊ վարչության կազմում, ոչ առանցքային կուսակցականները դարձան վարչության անդամներ, Ալեն Սիմոնյանը քիչ ձայներ հավաքեց, Արայիկ Հարությունյանը նշեց․ «Ամփոփումներ դեռ չենք արել։ Պարոն Միրզոյանն առաջադրված չէր, որ հայտնվեր։ Մյուսների արդյունքները, կարծում եմ, մոտ էին մեկը մյուսին եւ արտացոլում են կուսակցական գործունեության վիճակը»։

Հարցին՝ ավելի հավատարիմնե՞րն են հայտնվել ՔՊ վարչության կազմում, Արայիկ Հարությունյանը հակադարձեց․ «Կթվե՞ք, ովքե՞ր են այդ ամենահավատարիմները։ Հայտնվում են այն մարդիկ, որոնց ընտրում են կուսակցական պատվիրակները։ Ողջ գործընթացը եղել է ուղիղ հեռարձակմամբ։ Տարօրինակ է, որ ձեր ֆիլտրերը մնացել են 2017թ-ում։ Սա ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որը երբեւէ գոյություն է ունեցել ՀՀ-ում։ Խնդրում եմ ձեր ֆիլտրերը հանել»։

Մեկ այլ հարցի՝ մինչեւ 2018թ․-ը ՀՀ-ում ժողովրդավարություն չի եղե՞լ, Արայիկ Հարությունյանը պատասխանելիս հղում արեց ժողովրդի վրա․ «Ժողովուրդը տվել է պատասխանը»։ Նկատառմանը, որ եթե չկար ժողովրդավարություն, Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս եկավ իշխանության, Արայիկ Հարությունյանը կրկնեց․ «Ողջ գործընթացը եղել է ձեր տեսախցիկների առաջ՝ ուղիղ եթերում»։ Արայիկ Հարությունյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ նախկինում եղել է բռնապետական համակարգ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930