Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Հիշեցնեմ իմ միտքը. եթե Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային ամբողջ հարաբերությունները շարունակում է, ապա Ռուսաստանը միջանցքի կարիք չունի»

Նոյեմբեր 03,2022 23:40

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանի` Սոչի այցելությունից իր արած բացահայտումների մասին, ասաց. «Շատ փոփոխություններ կան: Մենք ոչինչ չենք ստացել, բայց շատ մութ կետեր բացահայտվեցին: Սոչիից առաջ վիճակն այնպիսին էր, թե ռուսները չեն ուզում պաշտպանել Ղարաբաղը եւ ռուսներն են միջանցքի հիմնական շահառուն: Այդ հոդվածը գրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ տպագրվել է նրա թերթում: Այնուհետեւ, մինչեւ Սոչիի հանդիպումը, տպագրվեց նյութ, որ պետք է գնալ լուծման ամերիկյան տարբերակին, որով Լեռնային Ղարաբաղը ընդհանրապես վերանում է: Այսինքն, Լեռնային Ղարաբաղն ունենում է մի ներկայացուցիչ, Ադրբեջանը`մեկ այլ եւ նրանք քննարկում են` Ղարաբաղում ինչ անելիք կա, ու երկուսով որոշում են: Ընդ որում, չի նշվում, թե Ղարաբաղն ինչ սուբյեկտայնություն, ինչ կարգավիճակ է ունենում:

Միջանցքի մասին ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան պաշտոնապես չեն գրել ոչինչ` ինքնահոսի մատնելով: Միայն հայտնի է այն, որ Միացյալ Նահանգների կողմից մի հոդված հրապարակվեց, որ սկզբունքորեն միջանցքի ամենամեծ շահառուն պետք է լինի ԱՄՆ-ը եւ փակի Իրանի ճանապարհը դեպի հյուսիս Վրաստանով: Եվ այդ հարցը փորձում են լուծել Հայաստանի միջոցով:

Այս պայմաններում տեղի ունեցավ Սոչիի հանդիպումը, որտեղ ստորագրվեց հայտարարություն: Նորից մեր երկրի ղեկավարը` Նիկոլ Փաշինյանը, մանրամասներ չի հաղորդել: Բայց այստեղ լուրեր էին տարածում, թե միջանցքը Ռուսաստանն է ուզում:

Շատերը, այդ թվում ես, կապվեցի Մոսկվա` ՌԴ կառավարությունում աշխատող պաշտոնյաների հետ`ճշտելու, թե այստեղ տարածվող այդ լուրերը ճի՞շտ են: Զարմանալով մեզ պատասխանեցին, թե գնացեք եւ ձեր Նիկոլ Փաշինյանին այդ ամենը հարցրեք: Եթե տվել է, ինքն է տվել: Հետո եղան Սոչիի բանակցությունները, որից հետո Ադրբեջանն ու Թուրքիան միջանցքի անուն չեն տվել: Այսինքն, հերքվում է, որ Ռուսաստանը միջանցքի շահառու է:

Հիշեցնեմ իմ միտքը. Եթե Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային ամբողջ հարաբերությունները շարունակում է, ապա Ռուսաստանը միջանցքի կարիք չունի: Եթե չի շարունակում, գնում է արեւմտյան ուղղությամբ, գնում է գրկախառնվելու Թուրքիային եւ Ադրբեջանին, ապա այո, Ռուսաստանը միջանցք կուզի եւ կցանկանա վերահսկողություն անել ու եւս մի լծակ ունենալ մեր վրա:

Տեսեք, ինչ են անում այստեղի հայտնի արեւմտամետները: Հայհոյում են Ռուսաստանին: Երկու երկիր կա, որոնց դրանք չեն հայհոյում` Թուրքիան եւ Ադրբեջանը: Ու պարզվեց, որ դրանք Ռուսաստանի մասով սուտ էին ասում, հանրությանը շեղում էին: Ավելին, երեկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը` Մարիա Զախարովան, պատասխանելով Անադոլու գործակալության թղթակցի հարցին, թե միջանցքի հարցն ի՞նչ եղավ, ասաց. «Մենք միջանցք տերմինը չենք օգտագործում, օգտագործում ենք երթուղի տերմինը: Դա արդեն նշանակում է, որ միջանցք չի կարող լինել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930