Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ մասնակցել է Երևանում կազմակերպված ծառատունկին (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 05,2022 14:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին: Միջոցառմանն ընտանիքի հետ մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Վարչապետին զեկուցվել է, որ տարածքում հիմնվել է ժամանակակից ոռոգման համակարգ:

Այսօրվա ծառատունկն անցկացվում է Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա:

Կյանքի կոչվող ծրագրով հիմնվում է անտառ-տնկարկ: Կատարվել է սանիտարական էտ և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ:

Ծառատունկին ներկա էին նաև բոլոր վարչական շրջանների դենդրոլոգները: Այսօր տնկվում են հիմնականում Երևանի քաղաքապետարանի  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Ջերմոցատնկարանային վարչությունում աճեցրած տնկիները։

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930