Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանում նախատեսվում է բարեկարգել քաղաքային զբոսայգին և հարակից հրապարակը

Նոյեմբեր 11,2022 18:12 Share

Տարածքային համաչափ զարգացումը պետք է հիմնված լինի յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական ներուժի համապարփակ գնահատման և տնտեսական քաղաքականության թիրախային գործիքակազմերի կիրառման վրա:

Եվ «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջնորդվում է համայնքային համաչափ զարգացման հենց այդ ռազմավարությամբ՝ տեղային խնդիրների բացահայտման, դրանց լուծմանն ուղղված զարգացման արդյունավետ ծրագրերի ու ներդրումների շնորհիվ ձևավորել առաջադեմ, ժամանակակից ապրելու համայնքներ։

«Ապրելու» հիմնադրամի, Նոյեմբերյան համայնքի, և «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտ հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի շրջանակում իրականացվող ծրագրերից մեկով վերակառուցվում և բարեկարգվում է Նոյեմբերյանի համայնքային զբոսայգին և հարակից կենտրոնական հրապարակը։

Վերակառուցումից հետո համայնքը կունենա բարեկարգ ու ժամանակակից այգի՝ համապատասխան ընդհանուր քաղաքի ճարտարապետական դիմագծին և պատմամշակութային ոգուն։ Այգին ունենալու է դիզայներական ու ճարտարապետական հետաքրքիր լուծումներ, ընդարձակ կանաչապատ տարածք, բարձրորակ նստարաններ, աղբամաններ, ժամանակակից լուսավորության համակարգ։

Ծրագրով նախատեսված է նաև ամենատարբեր ձևաչափով միջոցառումների անցկացման հատված։

Շատ կարևոր է, որ ստեղծվող միջավայրը նոյեմբերյանցուն հնարավորություն տա լուծել և՛ իր կենսական նշանակության հարցերը, և՛ ստեղծի հանգստի ու լավ ժամանցի պայմաններ։

Հենց դրան է կոչված նաև քաղաքի կենտրոնի զբոսայգին բարենորոգելը, որը դառնալու է ոչ միայն տեղացիների, այլ նաև՝ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Այսպիսի նախաձեռնությունների նպատակն է ապահովել տարածքային համաչափ զարգացումն ու երկրի բոլոր անկյուններում ապրելու քաղաքներ ու համայնքներ ձևավորելուն, որպեսզի մեր հայրենակիցները հանգստի ու ժամանցի համար Երևանից գան մարզեր, և ոչ թե՝ հակառակը։

Մարզերը, համայնքները ևս ունեն անհրաժեշտ հնարավորություններն ու ռեսուրսները զբոսաշրջային գրավչություն ունեցող կենտրոններ դառնալու համար, այստեղ ևս կարող է և պետք է լինեն միջազգային մակարդակի և ստանդարտների զբոսայգիներ, ընտանեկան ժամանցի կենտրոններ։

Այգու և հարակից տարածքների բարեկարգման թեմայով հանրային լսումները տեղի են ունենալու նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին՝ «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց»-ի համերգային դահլիճում։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930