Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է գույքագրել՝ ինչ է պայմանավորված եւ ինչ է գրված տեքստերի մեջ». Փաշինյանը՝ Ալիեւի հետ պայմանավորվածությունների մասին

Նոյեմբեր 11,2022 20:40 Share

Հանրայինի եթերում անդրադառնալով Իլհամ Ալիեւի նոյեմբերի 8-ին հայտարարություններին ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չպետք է համակերպվել այն իրողության հետ, որ հաջորդ հանգրվանը նոր էսկալացիան է. «Ես կարծում եմ, եւ գործնականում էլ հենց դա եմ փորձում իրականացնել, որ շատ կարեւոր է նախ հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման: Դրա լավագույն ձեւը գույքագրելն ու ճշգրտելն է այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ»::

Փաշինյանը հավելեց. «Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, որովհետեւ եթե նույնիսկ կարող են լինել բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այս կամ այն կերպ այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր մակարդակում ունեցած քննարկումների արդյունքում: Հետեւաբար, երեկվա իմ ելույթը հենց դրան էր նվիրված՝ փորձել գույքագրել, գույքագրելու մեջ մտնում է նաեւ ճշգրտելը՝ ինչ պայմանավորվածություններ կան:

Ես կարծում եմ, որ իմ երեկվա ելույթն արդեն ծառայել է իր նպատակին՝ այն առումով, որ այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, եւ այդ հայտարարության մեջ մեզ մեղադրում են, որ մենք Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապի հաստատման գործը վիժեցնում ենք: Սա ինչով է կարեւոր, որ չնայած նրան՝ Ադրբեջանի նախագահը իր խոսույթում զարգացնում է, խոսում է խոստացված միջանցքի մասին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արդեն միջանցք բառը չի օգտագործում շատ պարզ պատճառով. որովհետեւ արտաքին գործերի նախարարության հայտարարության հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է…Իսկապես կարեւոր է գույքագրել՝ ինչ է պայմանավորված, ինչ է գրված տեքստերի մեջ: Եվ հենց այս ճանապարհով պետք է գնանք, որպեսզի եւ մեր, եւ միջազգային հանրությանը, հարկ եղած դեպքում՝ նաեւ Ադրբեջանի հանրությանը ճիշտ ներկայացվի՝ որոնք են պայմանավորվածությունները, եւ ով իրականում չի կատարում պայմանավորվածությունները»:

Փաշինյանի ձեւակերպմամբ. «Սրա նպատակն ամենեւին լեզվակռիվ եւ նոր էսկալացիա ստեղծելը չէ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930