Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանում կայացավ «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը»

Նոյեմբեր 20,2022 21:59

«Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի և «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի» նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` «Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը» այս տարի անցկացվում է Կոտայքի մարզի երեք քաղաքներում` Հրազդանում, Ծաղկաձորում և Աբովյանում։

Պաշտոնական բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին` «ՀՀ 2022 թվականի Երիտասարդական մայրաքաղաք» հռչակված Հրազդանում։ Բացման արարողությանը ներկա են եղել ֆիլմերի հեղինակներ արտասահմանյան և հայկական կինոյից, հյուրեր, ժյուրիի անդամներ, դերասանուհի, հաղորդավար Սաթենիկ Ղազարյանը, կինոօպերատոր, մոնտաժի ռեժիսոր Նիկիտա Կորնևը, կինոքննադատ, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանը: Բացմանը ցուցադրվել է վեց ֆիլմ տարբեր երկրներից։

Այս տարի ստացած հինգ հարյուր քսանչորս հայտերն աշխարհի վաթսունութ երկրից են։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է երեսուներեք ֆիլմ` տասը երկրից, որից տասնութը հանդիսատեսին է ներկայացվել ազգային ծրագրում, իսկ մնացած տասնհինգը` միջազգային ծրագրում:
Կինոփառատոնի փակումը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 21-ին, Աբովյանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930