Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաթուղթն ամբողջական տեսքի կբերվի»․ Զասը՝ ՀՀ-ին օգնություն տրամադրելու մասին

Նոյեմբեր 23,2022 21:44

«Այսօր երկու փաստաթղթեր են առավելապես քննարկվել։ Մեկը ՀԱՊԿ երկրների ղեկավարների՝ ՀՀ-ին ուղղվելիք օգնության մասին որոշումն է։ Ընդհանուր առմամբ, ՀՀ-ին օգնություն տրամադրելու միջոցառումները համաձայնեցված են՝ կապված այս ոչ սովորական իրավիճակի հետ, որն առկա է ՀՀ-Ադրբեջան սահմանին»,-Երեւանում այսօր ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի  ավարտին հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Փաստաթուղթն ամբողջական տեսքի բերելու կարիք կա, ուստի հանձնարարություն  է տրված այն ավարտել եւ ներկայացնել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հաստատմանը»,-հավելեց Ստանիսլավ Զասը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում այսօր Ստանիսլավ Զասը շոշափել էր Ադրբեջանի հարձակումից հետո ՀՀ-ին օգնություն տրամադրելու հարցը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930