Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիգեն Սարգսյանը Բոսթոնում բնակարանը գնում է շատ ավելի վաղուց, իսկ գումարները փոխանցվում են 1 օրում»․ Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 24,2022 11:11

«Վերջերս հրապարակումներ եղան, որոնցում նկատեցի, որ պաշտպանության նախկին նախարարի հետ կապված, որի վրա կան գույքային խնդիր, քրեական գործ, տեղի է ունեցել գործարք մեկ օրում եւ այն կապված է «Վիվարո» ընկերության հետ։ Մեզ անհանգստացնում է, թե ինչու է նման բան եղել»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր դիմելով ԱԱԾ պետի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին՝ ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի նման երեւույթները, որոնք վերջին շրջանում կրկնվում են․ «Վերջերս էլ պարզվեց մեկ այլ գործով, որ ինչ-որ անհայտ մարդ՝ Վաչոն, կարողացել է լքել ՀՀ-ն։ Այստեղ մենք խնդիրներ ունենք։ Մենք շատ բաներ ենք արել մեր երկրում, որպեսզի նախկին պաշտոնյաների վնասները վերականգնվեն, բայց ցավալի է, որ նման պատմություններ լինում են պաշտպանության նախկին նախարարների հետ։ Տպավորություն է, որ Վիգեն Սարգսյանը Բոսթոնում բնակարանը գնում է շատ ավելի վաղուց եւ գումարների գործարքը տեղի է ունենում մի ընկերության հետ, որը մեկ օրում հրատապ գումարներ է փոխանցում ՀՀ սահմաններից դուրս։ Սա նշանակում է, որ տվյալ ընկերության եւ պաշտպանության նախկին նախարարի միջեւ, բացի գույքային պատմությունից, կա նաեւ այլ պատմություն, որն արժի ուսումնասիրել»։

ԱՄՆ-ում առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Վիգեն Սարգսյանի պարզաբանումը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930