Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Քննարկվել են բեռների փոխադրման այլընտրանքային ուղիներին վերաբերող հարցեր

Նոյեմբեր 26,2022 21:30 Share

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը կազմակերպել էր «ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցման նպատակով բեռնափոխադրումների՝ ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով տեղափոխման ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառման» վերաբերյալ քննարկում։

Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Քննարկմանը մասնակցել են լաստանավով փոխադրման օպերատոր ճանաչված և արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են արտահանումների և ներմուծումների արդյունավետ կազմակերպմանը, բեռների փոխադրման այլընտրանքային ուղիներով տեղափոխմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը վերաբերող հարցեր։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել