Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Իլհամ Ալիեւը միջազգային իրավունքից խոսելու իրավունք չունի, որովհետեւ Բաքվում բոլորը գիտեն, թե նա ինչպես է սովորել Մոսկվայում

Նոյեմբեր 30,2022 16:21

«Հայելի» ակումբում Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի եւ Հայաստանից տարածքներ պահանջելու Ալիեւի հոխորտանքներին, թե դրանք միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավորված են, ասաց. «Պիտի հիշեցնեմ, որ ես ծնվել, մեծացել եւ բարձրագույն կրթությունս ստացել եմ Բաքվում: Այդ ժամանակներում եւ դրանից հետո էլ Բաքվում բոլորը գիտեին, թե ինչպես է սովորել Ալիեւ Իլհամը Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Նա ընդհանրապես իրավունք չունի խոսել միջազգային իրավունքի մասին, նա դրա մասին պատկերացում չունի: Հստակ պետք է հասկանանք, որ իր բոլոր ճառերը, բոլոր պնդումները գալիս են զուտ նավթային եւ գազային հոտերից, որոնք այդքան դուր են գալիս Եվրոպային եւ ընդհանրապես Արեւմուտքին: Եվ երկրորդ. դա գալիս է համոզմունքից, որ Հայաստանի՝ օրվա իշխանությունը եւս նույն կերպ է արտահայտվել, ինչը նշանակում է, որ այդպես է մտածում: Սա խայտառակ բան է հայկական կողմի համար, իսկ Ալիեւի համար չիմացության ապացույց: Այդ նկրտումներով, որ անվերջ են եղել Ադրբեջանի կողմից, Ալիեւն իր վրա է վերցնում համայն աշխարհի բոլոր պետությունների անունից արտահայտվելը: Դա այդպես չէ»:

Այնուհետեւ տիկին Ալավերդյանը մանրակրկիտ ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի տարածքային ամբողջականության եւ սահմանների հետ կապված միջազգային փաստաթղթերը եւ դրանց բուն էությունը հանրամատչելի բացատրեց հայկական եւ ադրբեջանական լսարանին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930