Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր ցեղասպանություն իրականացնել Արցախում ու նաեւ ասում, թե որեւէ մեկին թուրք ասելը վիրավորանք, վատ բան չպետք է համարել»

Դեկտեմբեր 12,2022 16:49 Share

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին եւ մեր անվտանգային խնդիրներին ու բարձրաստիճան պաշտոնյաների արած հայտարարություններին՝ դրանք գնահատեց մանիպուլյատիվ:

«Ադրբեջանն է ասում, չէ՞, որ իրենք ու թուրքերը նույն ժողովուրդն են ու երկու պետություն: Նիկոլ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր ցեղասպանություն իրականացնել Արցախում, սակայն նաեւ ասում է, որ մեկին թուրք ասելը վիրավորանք, վատ բան չպետք է համարել: Այսինքն, ստացվում է, որ պետք է լայն ժպիտով սպասենք, թե ոնց են գալիս ու քեզ ենթարկում նոր ցեղասպանության: Նա ասում է, որ որպես պետության ղեկավարի, իր կողմից այդ շեշտադրումները իրենց մեջ խորհուրդ ունեն: Ես նրա խոսքերը հիմա չեմ ցիտում, այլ էությունն եմ ներկայացնում: Ասում է, որ մենք այլեւս այլ տրամադրություններ ունենք, որ այլեւս Ադրբեջանում հայ ասելը վիրավորանք չհամարվի, Հայաստանում թուրք ասելը վիրավորանք չպետք է համարվի: Նա սա ներկայացնում է որպես համերաշխության, մարդկային հանդուրժողականության տեսանկյուն, բայց դրան զուգահեռ ասում է, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանության»,-ասաց նա::

Համեմատելով այս ֆոնի վրա Ադրբեջանում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Այս ընթացքում Ալիեւը հյուրընկալել է Թուրքիայի պաշտպանության նախարարին, ԶՈՒ ԳՇ պետին, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի հրամանատարներին, որոնք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Արցախի գրավված տարածքներում եւ այդ զորավարժությունների ժամանակ հայտարարել են, որ իրենք միասնական են, որ իրենք մի ժողովուրդ են, որ իրենց բանակները նույնն են: Իսկ Հայաստանը հյուրընկալում է մանկական Եվրատեսիլ հեռուստատեսային շոու ծրագիրը: Մանկական Եվրատեսիլին Թուրքիայից եւ Ադրբեջանից ներկայացուցիչներ չեն մասնակցել, որովհետեւ իրենք Երեւան գալու այլ ծրագիր ունեն, բայց ոչ թե որպես հյուր գալու մարզահամերգային համալիր եւ երգելու: Իրենք գալու համար զորավարժություններ են անում: Իսկ սրանք երգ են երգում, եղած փողը ծախսում են, բայց ոչ թե ինքնապաշտպանական զենք, սպառազինություն ձեռք բերելու, դիրքերն ամրապնդելու համար:

Ալիեւը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո ինքն ամբողջությամբ համալրել է Ադրբեջանի զինանոցը, ձեռք է բերել նոր զինատեսակներ, որպիսիք Ադրբեջանի բանակը երբեւէ չի ունեցել: Հասկանալի է չէ՞, որ դրանք ցուցահանդեսի համար չեն ձեռք բերվել, թեեւ դրանց մի մասի ցուցադրություն Ջերմուկի մոտակայքում կազմակերպված է: Ջերմուկում տեսանելի են «Կոմանդո» հատուկ նշանակության զորամիավորումները, որոնք արդեն մոտեցել են քաղաքին: Ի դեպ, ամբողջ Ղարաբաղն էլ դարձրել են անկլավ ու բոլոր կողմերից ստեղծել «Յաշմա» եւ «Կոմանդո» հատուկ նշանակության զորամիավորումներ»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031