Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալություններ՝ Գյումրիում․ անակնկալի են բերել մարիխուանա «վայելող» երիտասարդների

Դեկտեմբեր 14,2022 20:22

Գյումրիում երկու օրվա՝ ընթացքում՝ դեկտեմբերի 11-ին և 12-ին, ձերբակալվել են չորս երիտասարդներ՝ թելեգրամյան ալիքներով թմրամիջոցներ  ձեռք բերելու  ու պահելու կասկածանքով։

4 երիտասարդի մոտ էլ  հայտնաբերվել է մարիխուանա, թեև նրանից մեկը նաև բավական թանկ թմրամիջոց՝ կրիստալ  էր ձեռք բերել։ Նրանք խոստովանել են, որ դրանք գնել են թելեգրամյան ալիքների միջոցով։

Հիշեցնենք, որ քանի ամիս առաջ Գյումրիի գրեթե բոլոր թաղերում, այդ թվում պատմական կենտրոնի ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող կառույցների պատերի վրա հայտնվել էին հայտարարություններ՝ թելեգրամյան ալիքներով թմրանյութերի վաճառքի մասին։

Ոստիկաններն այս անգամ ապօրինի թմրաշրջանառության մեջ պայքարը ծավալել են Գյումրու կենտրոնից դուրս ՝ ծայրամասերում, Օդանավակայանի փողոցում, Թբիլիսյան ու  Երևան խճուղիներում։

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, ձերբակալվածները 28, 29, 30 և 32 տարեկաններ են, նրանից մեկը մայրաքաղաքից է, որը հյուրընկալվելով Գյումրիում՝ որոշել էր այստեղ «վայելել» մարիխուանան։

Մի քանի օր առաջ էլ ոստիկանները Գյումրու պատմական կենտրոնում  3 երիտասարդների էին ձերբակալել, որոնց մոտ եղել էին ոչ միայն մարիխուանա ու կաթուցիչ, այլ դանակներ։

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն. «Դեկտեմբերի 10-ին Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2-րդ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են Ախուրյանում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 5 փաթեթ՝ մի քանի գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով և շուրջ 1 գրամ կրիստալի նմանվող զանգվածով։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Նույն օրը, ժամերի տարբերությամբ , բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության երկրորդ դեպքը։ Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցում ձերբակալեցին 32-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։
Հաջորդ բացահայտումը դեկտեմբերի 11-ին էր։

Կումայրիի բաժնի ոստիկանները Երևանյան խճուղում հայտնաբերեցին և ձերբակալեցին Շահինյան փողոցում բնակվող, 30-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերածը թմրամիջոց էր, որը գնել էր տելեգրամյան ալիքի միջոցով։

Նույն օրը երեկոյան Կումայրիի բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության 4-րդ դեպքը։ Նրանք Գյումրիի Օդանավակայանի փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և Կումայրիի բաժին տարան 28-ամյա մի գյումրեցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 3 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտեց, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով:
Բոլոր դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031