Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ինչ-որ նախապատրաստական փուլ է տեղի ունենում մեծ գործողությունների». ցույցեր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ

Դեկտեմբեր 16,2022 20:22

Այսօր Արցախի ապաշրջափակման պահանջով ցույցեր տեղի ունեցան նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ:

«Համախմբում» նախաձեռնության անդամները ՌԴ դեսպանության աշխատակազմին հանձնեցին իրենց պահանջը՝  անվերապահ կատարել ՌԴ-ի կողմից ստանձնված միջազգային պարտավորությունները, ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթեւեկությունը Արցախի ու արտաքին աշխարհի միջեւ՝ դրանով վերջ դնելով Արցախի ապօրինի պաշարմանը։

Մանրամասները՝  տեսանյութում

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Արցախի ճանաչման հարցին. «Մենք անընդհատ փորձում ենք այդ հարցից խուսափել։ ԱՀ անկախությունը մենք պետք է ճանաչած լինեինք դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմին։ 2020 թվականի պատերազմին այս իշխանության պարտավորությունն էր Արցախը ճանաչել, բայց դա չարվեց։ Ամեն անգամ մեզ ասում են Արցախի հանրապետությունը պետք չի ճանաչել, որովհետեւ, որովհետեւ․․․ Իսկ եկեք հակառակ կողմից նայենք։ Եթե Արցախի հանրապետությունը չի ճանաչվում, ինքը կվերանա ի վերջո, որովհետեւ Ադրբեջանը շատ լավ հասկանալով ՀՀ գործող իշխանությունների կրավորական, պարտվողական դիրքորոշումը, միլիմետր առ միլիմետր փորձում է առաջ գալ»:

Բանախոսի կարծիքով, Արցախի ճանաչումը կիմաստազրկի Ադրբեջանի գործողությունները. «Ես չեմ ասում պետք է ճանաչել, որպեսզի պատերազմական գործողություններ սկսեն։ Ես հակառակն եմ ասում՝ եթե Ադրբեջանը սպառնա պատերազմական գործողություններով, այդ դեպքում պետք է ճանաչենք, որ Արցախը փրկենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՌԴ դեսպանատան մոտ ցույցին մասնակցում էին նաեւ Արցախից տեղահանվածներ:

«Որպես Արցախի հանրապետության քաղաքացի, ես ուզում եմ գնալ Արցախ։Եթե կա պատասխանատու, այդ պատասխանատուից պահանջել, որ դա ապահովեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաշաթաղցի Մուշեղ Ալավերդյանը։ Տեղահանված արցախցիները ՌԴ դեսպանատան մոտ են ներկայացնում իրենց պահանջները, քանի որ ՌԴ-ն եռակողմ համաձայնագրով պարտավորություններ ունի ստանձնած:

Մանրամասները՝  տեսանյութում

ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանին զարմացրել է Բերձորի միջանցքի հարցով ՀՀ կառավարության օպերատիվ դիմումը ՄԻԵԴ, չնայած այն հանգամանքին, որ իրենք մշտապես հայտարարում են, որ Արցախի հետ կապ չունեն։

«Սա խոսում է այն մասին, որ հստակ տեղի է ունեցել պայմանավորվածություն, հավանաբար նրանք պետք է փակեին ճանապարհը, սրանք պետք է դիմեին այնտեղ, հետո որոշումը դեռ չստացած՝ ճանապարհը կբացեն։ Ես այդպես եմ կարծում։ Ինչ-որ նախապատրաստական փուլ է տեղի ունենում մեծ գործողությունների, ես այսպես եմ գնահատում այս ամենը։ Լսում ենք Արցախից, որ գազամատակարարումն իբրեւ արդեն վերականգնվել է, բայց բնակիչները դեռ չեն ստացել գազը։ Մենք հասկանում ենք, որ այս ամենը հստակ պայմանավորվածությունների ներքո է տեղի ունենում»:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031