Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք շատ բան եք արել Հայաստան-Կատար հարաբերությունների համար, և ես պատրաստ եմ այդ ուղղությամբ շարունակել աշխատանքը Ձեզ հետ․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Դեկտեմբեր 18,2022 11:30

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին

«Ձեր հմուտ ղեկավարությամբ Կատարն արդեն դարձել է երազանքի ուղղություն՝ դեպի իրեն ձգելով մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից։ Ձեր ժողովուրդը կարողանում է ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև հաջողություններ կերտել անգամ ամենաանհավանական վայրերում՝ համադրելով գիտելիքը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները, որովհետև ունի նպատակ և նպատակասլաց ղեկավարություն: Ինչպես ժողովրդական խոսքն է փաստում՝ իր գործի հմուտ վարպետն անապատում էլ արմավենի կաճեցնի:

Կատարը սրընթաց զարգացող, ապագայի պետություն է: Ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել անձամբ լինել դրա ականատեսը: Մենք տարբեր առիթներով հանդիպել ենք Ձերդ Գերազանցության հետ, և վստահ եմ, որ մոտ ապագայում նման առիթներ նորից կլինեն։

Դուք շատ բան եք արել Հայաստան-Կատար հարաբերությունների համար, և ես պատրաստ եմ այդ ուղղությամբ շարունակել աշխատանքը Ձեզ հետ։

Մաղթում եմ Ձեզ, իմ սիրելի բարեկամ, առողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության Ազգային տոնի առթիվշնորհավորական ուղերձ է հղել նաև Կատարի Պետության հայր Էմիր, շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին։

ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031