Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սպանություն Ստեփանակերտում. 58-ամյա տղամարդը աթոռով հարվածել է 54-ամյա բնակչի գլխին

Հունվար 01,2023 23:30

Սպանություն Ստեփանակերտում. 58-ամյա տղամարդը աթոռով հարվածել է Ստեփանակերտ քաղաքի 54-ամյա բնակչի գլխին, վերջինս տեղում մահացել է։

Հունվարի 1-ին ժամը 11:30-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ «Զառին բաղ» կոչվող տեղամասում կասկածելի պահվածքով մի տղամարդ կա և պահանջել են վերակարգ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքից վիճաբանության կասկածանքով և անձի ինքնությունը պարզելու նպատակով բերման է ենթարկել ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում հաշվառված 58-ամյա Կ.Ծ.-ին։

Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է Ստեփանակերտի 54-ամյա բնակիչ Ա.Օ.-ի անձնագիրը, որից հետո օպերատիվ խումբը ներկայացել է Հեքիմյան փողոցում գտնվող Ա.Օ.-ի բնակարան, որտեղ և հայտնաբերել է նրա դին` բռնության հետքերով:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 1-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է առաջացել Ա. Օ.-ի և Կ. Ծ.-ի միջև, որի ընթացքում վերջինս նախ ծեծի է ենթարկել Ա. Օ.-ին և աթոռով հարվածել գլխին, ինչի հետևանքով տեղում մահացել է:

 

Արցախի Հանրապետության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Լաչինում թուրքի ոհմակը քիչ էր Արցախին, սա էլ Արմավիրից վրա հասավ, որ աթոռով սպանի։ Ամեն վայրենի ներսուդուրս է անում Ստեփանակերտում, այն էլ՝ ռազմական դրության պայմաններում։ Հսկողությունը ուժեղացրեք, ԼՂՀ հարգելի ոստիկաններ։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031