Լրահոս
Օրվա լրահոսը

Ապտակ եվրոպացի կանաչներից՝ ադրբեջանցի «բնապահպաններին». Եվրոպական Խորհրդարանը Արցախի շրջափակմանն առնչվող հրատապ բանաձև կընդունի

Հունվար 18,2023 13:41 Share

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական Խորհրդարանը վաղը կընդունի Արցախի շրջափակմանն առնչվող հրատապ բանաձև՝ ի թիվս այլնի դատապարտելով ադրբեջանական ագրեսիան և ներկայացնելով մի շարք պահանջներ, ինչին կանդրադառնանք հետո։

Հետաքրքիր է, որ ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի կողմից նախաձեռնված գործընթացը մեծ սատարում է գտել խորհրդարանի՝ կանաչների քաղաքական խմբի կողմից։

Շատ շառաչյուն և խոսուն ապտակ է եվրոպացի կանաչներից՝ ադրբեջանցի «բնապահպաններին»»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել