Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Անդրեասյան. «Ես Արայիկ Հարությունյանին հորդորում եմ, որ գոնե այս անգամ ասի, թե Ադրբեջանի հետ ինչ է բանակցել, ում ուղղորդմամբ եւ ինչ նոր զիջումներ եւ աղետներ ենք մենք ունենալու»

Հունվար 20,2023 17:06

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը շրջափակման մեջ գտնվող արցախցիների մասին ասաց. «Սկզբից կոչ եմ անում մեր եղբայրներին չկոտրվել, որովհետեւ ցանկացած իրավիճակում կամքի ուժն է փրկել մարդուն: Այս առումով, արցախահայերը բոլորիս համար օրինակ են, թե ինչպես պետք է պայքարել քո հողի, քո հողի վրա քո կյանքի համար:

Այնպիսի տպավորություն է, որ արցախահայերը մնացել են միայնակ: Դա այդպես չէ: Բոլոր հայերը, որոնց համար թանկ է Արցախը, նրանց միայնակ չեն թողել: Իսկ Արցախի շրջափակման մասին կասեմ, որ սա միայն ու միայն Հայաստանի եւ Արցախի այն ղեկավարների խաղերն են, որոնք 44-օրյա պատերազմից սկսված՝ այս ամենը պլանավորած տանում են առաջ:

Մի քանի օր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միտք ասաց, թե Բերձորի միջանցքի խնդիրը առաջիկա օրերին կլուծվի: Բայց այդ հայտարարությունն էլ վախեցնող է, որովհետեւ խնդիր է՝ դա ինչի դիմաց է լինելու:

Ի վերջո, ժողովուրդը պիտի հասկանա, որ խնդիրները գալիս են այն անձից, ով զավթել է իշխանությունը եւ իր դավաճանական գործողություններով բոլորիս անընդհատ տանում է կործանման»:

Անդրադառնալով օրերս շրջանառության մեջ մտած տեղեկությանը, թե հնարավոր է Ռուբեն Վարդանյանը հեռանա եւ Արցախում նախագահական արտահերթ ընտրություններ լինեն, Աշոտ Անդրեասյանը ասաց. «Ես կարծում եմ՝ դա նույնպես Նիկոլ Փաշինյանի պլանավորածով էր եւ նրա PR մեքենաների տարած աշխատանքը, որով ժողովրդին միշտ մանիպուլյացնում են: Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ Արցախի պետնախարարի պաշտոնից: Տարբեր տեղերից եկավ ինֆորմացիա, որ այն անձը, ով ներկայացրել է Արցախը ադրբեջանցիների հետ շփումներում, Արայիկ Հարությունյանն է: Ես նրան հորդորում եմ, որ գոնե այս անգամ լինի ազնիվ ու ասի, թե ինչ է բանակցել, ում ուղղորդմամբ եւ ինչ նոր զիջումներ եւ աղետներ ենք մենք ունենալու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031