Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նոր նախագահ Թինի Կոքսը դատապարտեց Ուկրաինայի դեմ պատերազմը, բայց ոչ մի խոսք չասաց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ պատերազմի մասին

Հունվար 23,2023 17:18

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ նախագահ վերընտրվեց Թինի Կոքսը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ԵԽԽՎ նախագահի երկու թեկնածություն կար։ Գործող նախագահ Թինի Կոքսը (Նիդերլանդներ) և Օլեկսանդր Մերեզկոն՝ Ուկրաինայի պատվիրակությունից։

Քվեարկությանը մասնակցել է 223 անձ, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ 175 ձայնով քիչ առաջ ԵԽԽՎ նախագահ վերընտրվեց գործող նախագահ Թինի Կոքսը։

Նա իր ելույթում վստահեցրեց՝ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու է մնալ ԵԽԽՎ օրակարգում։ Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայի պատերազմի զոհերի հիշատակը։ Նա հայտարարեց՝ այս հարցը այնքան է մնալու օրակարգում, մինչև հասնենք խաղաղության։ Սակայն Թինի Կոքսը չհիշատակեց պատերազմը ԼՂ-ում և ՀՀ-ում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031