Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր է պատերազմում զոհված զինվորների ծնողներից լսել այս կամ այն չլուծված խնդրի մասին. ծնողների վարկային խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ գրություն եմ ուղարկել ՀՀ բանկերի միության գործադիր տնօրենին. Թագուհի Թովմասյան

Հունվար 24,2023 11:35

Օրեր առաջ խորհրդարանում պատիվ եմ ունեցել հերթական անգամ ընդունել 44-օրյա պատերազմում անմահացած զինվորների ծնողներին և հարազատներին:

Ծանր է նրանցից լսել այս կամ այն չլուծված խնդրի կամ ցուցաբերված ոչ պատշաճ վերաբերմունքի մասին: Ծնողներից յուրաքանչյուրի անհատական խնդիրն իմ խնդիրն եմ համարում և իմ իրավասությունների շրջանակներում փորձելու եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի լուծում ստանան դրանք:

Տեղեկացնեմ, որ զոհված զինծառայողների ծնողների վարկային խնդիրների լուծման կամ նրանց որևէ տարբերակով համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունից ելնելով՝ գրություն եմ ուղարկել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենին՝ խնդրելով իրականացնել հնարավոր քայլեր վերջիններիս վարկային խնդիրների լուծման ուղղությամբ:

Խոնարհումս եմ հայտնում հերոսների ծնողներին. ուժ ու կորով ձեզ, սիրելինե՛րս։

Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031