Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները փակել են հանքավայր տանող ճանապարհը, թույլ չտալով ԶՊՄԿ–ի բեռնատարների երթեւեկը

Հունվար 25,2023 13:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Այս պահին Քաջարանում բողոքի ցույց կազմակերպած քաղաքացիները փակել են հանքավայր տանող ճանապարհը, թույլ չտալով կոմբինատի բեռնատարների երթեւեկը։ Նրանք այդ քայլին դիմեցին՝ մոտ 5 ժամ սպասելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության պատասխանին եւ նախապես զգուշացրել էին, որ դիմելու են կտրուկ քայլերի։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաջարանցիները բողոքի ցույց են կազմակերպել ԶՊՄԿ-ի վարչական շենքի դիմաց՝ պահանջելով բանակից զորացրված երիտասարդներին ընդունել աշխատանքի, լուծել որոշ բնապահպանական խնդիրներ, ինչպես նաեւ վերականգնել քաղաքական դրդապատճառներով երկու տարի առաջ ԶՊՄԿ-ից ազատված աշխատակիցներին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: