Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզպետն այցելել է Դատական կարգով ծառայության ընթացքում մահացած ճանաչված Վահե Մանուկյանի ընտանիքին

Հունվար 25,2023 23:03

Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանն այցելեցին Հայոց բանակի պայմանագրային զինծառայող, 2021 թվականի նոյեմբերի 12-ին մարտական հերթապահության ժամանակ անհայտ կորած և Դատական կարգով մահացած ճանաչված Վահե Սամվելի Մանուկյանի կնոջը՝ Լիանա Մելիքսեթյանին:

Ամուսնու կորստից հետո Լիանա Մելիքսեթյանը, զրկվելով Գլաձոր գյուղում ամուսնու ծնողների տանն ապրելու հնարավորությունից, երեք անչափահաս երեխաների հետ վարձով բնակվել է մարզի տարբեր բնակավայրերում:

Այդ ընթացքում ընտանիքի հոգսերը թեթևացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանն ընտանիքն ընդգրկել է բարեգործական տարբեր ծրագրերում, իսկ մարզպետ Արարատ Գրիգորյանի 08.02.2022թ.N55-Ա, 02.03.2022թ.N69-Ա, 29.06.2022թ.N149-Ա և 26.08.2022թ.N172-Ա որոշումներով Լիանա Մելիքսեթյանին տրամադրել է 150 000 ՀՀ դրամի չափով ֆինանսական օժանդակություն:

Մարզպետարանի նախաձեռնությամբ 2022 թվականին ընտանիքին տրամադրվել է նաև սնունդ, հիգիենիկ պարագաներ և տաք հագուստ:

Լիանա Մելիքսեթյանի ընտանիքն ստացել է ՀՀ կողմից սահմանած բոլոր հատուցումները` ՀՀ ՊՆ-ից զոհված (մահացած) զինծառայողի գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

Մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելության ընթացքում ծանոթացել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից տրված 10 մլն ՀՀ դրամ հատուցման գումարով Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում Լիանա Մելիքսեթյանի ձեռք բերած բնակարանի վերանորոգման աշխատանքների ընթացքին և ապրելու պայմաններին:

Զոհված զիծառայողների ընտանիքների և պատերազմում հաշմանդամություն ստացած անձանց խնդիրները գտնվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում:

 

Վայոց ձորի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031