Լրահոս
Օրվա լրահոսը

Բա որ Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչո՞ւ էիր մինչեւ 2008-ի փետրվար Հանրապետական մնացել ու մանդատ ստանում նույն Հանրապետականի ցուցակով․ Էդուարդ Շարմազանովը՝ Սասուն Միքայելյանին

Հունվար 28,2023 16:05 Share

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Սասուն, բա որ Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչո՞ւ էիր մինչեւ 2008-ի փետրվար Հանրապետական մնացել ու մանդատ ստանում նույն Հանրապետականի ցուցակով։

Դու չէի՞ր ՀՀԿ խորհրդի նիստերում ու ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանին առաջադրում ՀՀ նախագահի թեհնածու։

Բա դու` որպես «բանակի կարկառուն նվիրյալ», ինչո՞ւ էիր 1999-ից մինչեւ 2008 մնացել Սերժի ու ՀՀԿ -ի կողքը։

Բանակը քանդել է Նիկոլի ու քո տեսակը, Սասուն։

Այդ տեսակը ո՛չ կուսակցություն ունի, ո՛չ առաջնորդ, ո՛չ սկզբունք։

Այդ տեսակը «ելել է շալակն աշխարհի»։

Բայց Հայկը հաղթելու է ոսոխ Բելին, Սասուն, չկասկածես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Սասունը միշտ էլ եղել է գավառական խորամանկ ու անգրագետ շուստրի։ Նրա ասած նախադասությունների իմաստը հասկանում ենք դժվարությամբ, իսկ հասկանալուց հետո պարզ է դառնում, որ նա ընդամենը քծնում է տվյալ պահի իշխանավորներին և փնովում նախկիններին, որոնք չգիտես ինչու նման անարժանին հովանավորել ու աճեցրել են։ Դե հիմա վայելեք ձեր աճեցրած բերքը։ Շարմազանով, ումից? ես դժգոհում, նախկինում չգիտեիք? այդ մարդու եղած-չեղածը, որ պահում էիք ձեր թիմում ու նրան մանդատ էիք տալիս։ Պարզ է, որ ձեր թիմին էլ նման տեսակի մարդիկ անհրաժեշտ էին (հիշիր, թե Սասունի ոճի քանի պատգամավոր ունեիք)։

Պատասխանել