Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանում է այսօր: Մինչդեռ երեկ դեռ թեկնածու առաջադրելու որոշում չունեին ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ իշխանությունները:
ՄԻ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ընդդիմությունն ուղղակի պարտավոր է թեկնածու առաջադրել։
«Ընդդիմությունը ցանկացած որեւէ պաշտոնում պետք է իր թեկնածուին առաջադրի, այս համոզմանն էինք մենք, երբ նախկինում խորհրդարանում ամենափոքրաթիվ խմբակցությունն էինք ներկայացնում: Թեկնածու ներկայացնելը պարտադիր է, եթե անգամ նախապես գիտես, որ 2-3 հոգի է կողմ քվեարկելու: Առաջադրումը նշանակում է, որ ոչ թե պետք է պարտադիր նշանակվի կամ ընտրվի, այլ այդ առաջադրման նպատակը` հանրությանը ծանոթացնել այլընտրանքային մոտեցումներին: Լինելով երդվյալ անկուսակցական, կարծում եմ, որ թեկնածու առաջադրելն ընդդիմության պարտականությունն է, անգամ եթե, ցավալիորեն, կանխորոշված է արդյունքը: Ի վերջո, քաղաքական պայքարը ենթադրում է, որ կարող ես պայքարել, բայց չհաղթել: Պայքարն ինքնին կարեւորագույն, հանրության համար կարեւոր խնդիր է, ու չպետք է զենքերը վայր դնել»:
Ալավերդյանի խոսքով՝ թեկնածուի առաջադրումը նաեւ հնարավորություն է հնչեցնելու պետական այս ինստիտուտի կարեւորության մասին. «Այդ դեպքում կհնչեցվեն նաեւ ինստիտուտի գլխավոր խնդիրները, փարիզյան հատուկ սկզբունքները, որոնց համաձայն՝ պետք է գործեր անկախ, յուրօրինակ հաստատությունը եւ պաշտոնյան: ՄԻՊ-ը, չեմ խորշի ասել, Հայաստանի բարձրագույն պաշտոններից մեկն է, այս պաշտոնը զբաղեցնողը չպետք է մտածի այլ պաշտոնի տեղափոխվելու մասին։ Դա առաքելություն է»:
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































