Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի երիտասարդական առաջնության հաղթողները հայտնի դարձան

Փետրվար 11,2023 22:39

«Դինամո» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Հայտնի դարձան տղաների եւ աղջիկները հաղթողներն ու մրցանակակիրները, որոնցից կկազմավորվեն գարնանը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի հավաքականները։

Եզրափակիչ մենամարտերի մեկնարկից առաջ ՀԲՖ փոխնախագահ Սամվել Գասպարյանը հենց ռինգի մոտ մրցավարների հետ յուրատեսակ թռուցկաժողով անցկացրեց՝ հորդորելով մարտերը սպասարկել առավելագույնս արդար ու անկողմնակալ։ «Հիշեք, որ այսօր ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը ձեր կատարած աշխատանքի արդյունքով է կազմավորելու երիտասարդական հավաքականը, որը մոտ ապագայում այստեղ՝ Երեւանում, հայ հանդիսատեսի առջեւ մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը։ Ֆեդերացիան, մենք ուզում ենք, որպեսզի այդ օրերին ձեզ լավ զգաք, որ դուք էլ ձեր ներդրումն եք ունեցել արժանավորներին եվրոպական ուղեգիր տալու գործում»,-ասաց նա։

Աղջիկների չորս քաշային կարգերում հաղթող դարձան․48 կգ՝ Լուսինե Գեւորգյան, 54 կգ՝ Լուսյա Ավետիսյան, 57 կգ՝ Ջուլիա Լալայան, 63 կգ՝ Լիլիթ Ասատրյան։

Տղաները պայքարեցին 13 քաշային կարգերում։ Վճռորոշ մենամարտերում  հավասարը չունեցան․ 48 կգ՝ Հովհաննես Հարությունյան, 51 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 54 կգ՝ Էրիկ Առստամյան, 57 կգ՝ Գոռ Ազիզյան, 60 կգ՝ Ոսկան Ոսկանյան, 63,5 կգ՝ Արթուր Մկրտչյան, 67 կգ՝ Յուրա Բաբլումյան, 71 կգ՝ Արման Միսկարյան, 75 կգ՝ Արմեն Պողոսյան, 80 կգ՝ Համլետ Ադամյան, 86 կգ՝ Դավիթ Սիմոնյան, 92 կգ՝ Իշխան Հովսեփյան, +92 կգ՝ Ալբերտ Հարությունյան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728