Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց

Փետրվար 16,2023 12:26

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ երեկվանից հայտարարվել է հետախուզում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեռ հունվարի 10-ին էր բավարարել է նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը։

Ավելի վաղ Դատախազությունը հանձնարարել էր վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի հետախուզում հայտարարելու հետ կապված միջոցներ ձեռնարկվեն:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. վերջիններին ներկայացվել էր մեղադրանք:

Հիշեցնենք նաեւ որ Վիգեն Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Նա, նաեւ հայտարարել էր. «Զավեշտ է, որ դատախազությունը, ինձ հետ կապ հաստատելու որևէ ջանք չգործադրելով, թեև ես բազմիցս հայտնել եմ իմ հեռախոսահամարի, էլ. փոստի անփոփոխ լինելու և իմ գտնվելու վայրի մասին, զրկել է ինձ օրինական իրավունքներս պաշտպանելու հնարավորությունից: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728