Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը

Փետրվար 16,2023 22:02

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Էդիթ Մեդնեին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:

Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության առկա իրավիճակն ու երկուստեք ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստան-Լատվիա փոխգործակցության հեռանկարներին:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728