Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ալիեւը ստում էր Մյունխենում, եւ նրան պատասխան չտվեցին». Նարինե Դիլբարյան (տեսանյութ)

Փետրվար 20,2023 22:22

«Մեզ անընդհատ բերում են նարատիվներ, որ մենք միայնակ ենք, որ չունենք բարեկամներ, որը հստակ հնչեց Մյունխենում, որ մենք կապիտուլացված ենք եւ ընդունել ենք այդ կապիտուլյացիան»,- այսօր՝ Արցախի ազգային-ազատագրական պայքարի 35-ամյակի օրը, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհրդի կազմակերպած համահավաքի ժամանակ իր խոսքում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ հավելելով, որ «Միասին» շարժման նպատակն այն է, որ նրանք, ովքեր չեն ընդունում, որ պարտվել են եւ կապիտուլյացիայի են ենթարկվել, պետք է միավորվեն:

Ըստ բանախոսի` Մյունխենում չհնչեց Ալիեւին պատասխան, որ հայ ժողովուրդն ընդունել է այդ կապիտուլյացիան, որովհետեւ 2021 թվականի ընտրություններում ընտրել է Նիկոլ Փաշինյանին, բայց, իր համոզմամբ, դա տեղի է ունեցել անկման եւ ընկճախտի պայմաններում, իսկ այսօր պետք է աշխարհին ապացուցել, որ Հայաստանի ժողովուրդը չի ընդունել կապիտուլյացիան, ընդունակ է միավորվելու եւ ձեւավորելու Հայաստանն ու Արցախը պաշտպանող իշխանություն:

«Ալիեւը ստում էր Մյունխենում, եւ նրան պատասխան չտվեցին: Չկա միջազգային գեթ մեկ փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչվել է ագրեսոր եւ որով Հայաստանից պահանջել են դուրս գալ Արցախից եւ Արցախի ազատագրված տարածքներից: Չհնչեց նաեւ այն միտքը, որ Արցախը պետք է ընտրի այն մարդուն, որի հետ պետք է բանակցի Ադրբեջանը»,- ասաց նա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

«Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանն էլ շարունակեց միտքը, որ գոյություն չունի որեւէ վավեր փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում. «Ընդամենը մեկ հոգի է, որ դա ուզում է իրականացնել եւ այդ մեկ հոգու գողությունն է, որ մենք պետք է այսօր կանխենք: Եվ եթե Իլհամ Ալիեւն ուզում է իմանալ, թե ի՞նչ կարող է անել առաջին անգամ Հայաստանը՝ պատմության մեջ, ապա դա պետք է լինի Արցախի հանրապետության ճանաչումը»: Ըստ նրա, մինչեւ հիմա ՀՀ-ն չի ճանաչել Արցախը, ապա հարգելով բանակցային գործընթացը եւ թույլ չտալով ռազմական էսկալացիա, բայց 44-օրյա պատերազմից հետո բանակցային գործընթացը խաթարված է, բանակցային կողմերն էլ պատշաճ չեն արձագանքել իրենց իսկ հռչակած սկզբունքներին, ուստի, ՀՀ-ին այլընտրանք չի մնում, քան ճանաչել Արցախի անկախությունը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728