Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիանը»՝ Ամուլսարը․ այսօր ստորագրելու ենք, հանքի շահագործումը վերսկսելու է»․ Վահան Քերոբյան

Փետրվար 22,2023 14:28

«Հենց այսօր ստորագրելու ենք խոշոր հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի շահագործման վերսկսումը»,-ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այսօր երեկոյան 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել։ Այդ հանքի վերաբերյալ վաղուց պարտավորությունները կային»,-նշեց Վահան Քերոբյանը։

Պատգամավորներից մեկի ճշտող հարցին, թե որ հանքի մասին է խոսքը, նա հայտնեց․ «Լիդիանը»՝ Ամուլսարը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անուշ Կարապետյան says:

    Փորձաքննությունների արդյունքներն անտեսվու՞մ են։ Թթվային դրենաժը, ռադիացիոն ֆոնի բարձրացումը, ծանր մետաղներով ջրերի ու շրջապատի աղտոտումը, Սևանի ջրերի աղտոտումը, այդ ամենն անտեսվու՞մ է։ ԵՒ հիմնական շահույթն էլ գնալու է օտարներին, ոչ մեր պետությանը։ Փաստորեն հետագա սերունդների համար ստեղծվում են կյանքի համար անհամատեղելի պայմաններ։ Նաև թշնամու անմիջական թիրախում են հայտնվելու տոննաներով ցիանիդի ծավալները, որ բերվելու են հանքանյութը մշակելու համար։ Ագահությունը սահմաններ չունի։

  2. Blog_H says:

    հոյակապ որոշում մը… վերջապէ՛ս…
    արդարեւ,
    «Ամուլսարը անշուք քարի կտոր մըն է»
    https://haytougchamlian.blog/ամուլսարը-քարի-կտոր-մըն-է/

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728