Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

Աղետի գոտում առաքելությունն ավարտած փրկարարները պարգևատրվել են

Փետրվար 24,2023 17:51 Share

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով երկրաշարժի հետևանքով տուժած երկրներում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցման, վերացման և որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներին աջակցելու ընթացքում պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, միջազգային կազմակերպությունների հետ սերտորեն և արդյունավետ համագործակցելու համար մի շարք փրկարարներ պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։

Այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիսավոր պայմաններում պարգևները հանձնեց փրկարարներին։

Տնօրենը ՆԳ նախարարի և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնեց փրկարարներին, իրենց դրսևորած մասնագիտական բարձր պատրաստակամության և մարդկային որակների համար, շեշտելով, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի գնահատական է ստանալու:

Կ․ Ցուցուլյանը մասնավորապես նշեց․ «Ուզում եմ ընդգծել, որ ձեր առջև դրված խնդիրները կատարել եք պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։ Հայկական քաղաքային որոնողափրկարարական երկու թիմերն էլ լավագույնս կատարեցին իրենց մարդասիրական առաքելությունը՝ դրսևորելով ուժ, կամք, աշխատասիրություն և անվեհեր փրկարարի վառ օրինակ»։

Արարողության ավարտին տնօրենը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց փրկարարներին, վերջիններիս մաղթելով բարի և անփորձանք ծառայություն։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել