Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները հետ են մղել պայմանական հակառակորդին

Մարտ 01,2023 20:11

«Sputnik Արմենիա». Հայաստանում ռուսական ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումն ահաբեկչությանը հակազդելու համալիր վարժանքի շրջանակներում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ զորավարժությունների պլանի` պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակման փորձ է ձեռնարկել զորամիավորման հսկիչ-անցագրային կետի վրա: Ռուսական ռազմակայանի զինծառայողները սպառազինության կիրառմամբ վնասազերծել են «հակառակորդի» ուժերը, հատուկ տեխնիկայի և սարքավորումների օգնությամբ պայթուցիկ նյութերն են որոնել:

Զինծառայողները հանձնել են հատուկ պատրաստության նորմատիվներ, մշակել են ձեռնամարտի տեխնիկան, ինչպես նաև ավտոմոբիլային տեխնիկա վարելու հմտություններն ու գործողությունները «հակառակորդի» կողմից թունավոր նյութեր կիրառելու դեպքում։

Մարտական իրավիճակ ստեղծելու համար օգտագործվել են իմիտացիոն միջոցներ, ծխեր և ուսումնական զինամթերք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031