Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն Արցախի ժողովուրդն է համոզվելու, որ իր իրավունքները եւ անվտանգությունն ապահովված են, այլեւ ողջ աշխարհը եւ ՀՀ-ն»․ ՔՊ պատգամավոր

Մարտ 02,2023 12:34

Իշխանությունը  կողմ է այնպիսի միջազգային տեսանելի մեխանիզմի կիրառմանը, որով Բաքուն եւ Ստեփանակերտը կերկխոսեն արցախահայության իրավունքների եւ անվտանգության մասին․ ի՞նչ նկատի ունեք՝ տեսանելի մեխանիզմ ասելով։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այս հարցին՝ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսպես բացատրեց․ «Նշանակում է գործընթացի թափանցիկություն, որի շնորհիվ ոչ միայն Արցախի ժողովուրդն է համոզվելու, որ իր իրավունքները եւ անվտանգությունն ապահովված են, այլեւ ողջ աշխարհը եւ ՀՀ-ն»։

Թե ինչ ձեւաչափի մասին է խոսքը, Լիլիթ Մինասյանը նշեց․ «Քննարկումների փուլում է ձեւաչափը, բայց Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը սկսված է։ Հումանիտար հարցերով են առայժմ քննարկումները լինում»։

Այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի մտահոգությունները՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031