Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն առաջարկում է Honor X9a սմարթֆոնն ամսական 4000 դրամով, պլյուս Honor X3 անլար ականջակալ, 100 ԳԲ ինտերնետ ու գեղեցիկ հեռախոսահամար

Մարտ 03,2023 16:05

Մինչև ապրիլի 15-ը Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Honor X9a սմարթֆոնն ամսական ընդամենը 4000 դրամով և ստանալ Honor X3 ականջակալ, 100 գիգաբայթ ինտերնետ և գեղեցիկ հեռախոսահամար։

Honor X9a-ն 2023թ. նոր մոդելի սմարթֆոն է, որն ունի տարբերվող դիզայն, սուպեր ամուր՝ OLED կոր էկրան, ինչպես նաև մեկ լիցքավորմամբ 2 օր ծառայող մարտկոց։ Լաբորատոր փորձարկումների արդյունքների համաձայն՝ Honor X9a սմարթֆոնի էկրանն առանց խնդրի կարող է դիմակայել մի շարք ազդեցությունների ընկնելիս, նետվելիս, սեղմվելիս կամ այլ հարված ստանալիս։

«Գարնան տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է տարբերվող, գեղեցիկ ու միևնույն ժամանակ շատ ժամանակակից նվեր ընտրել ձեր սիրելի կանանց համար։ Ընդ որում, Honor X9a սմարթֆոնը ձեռք բերելիս դուք ոչ միայն որակյալ անլար ականջակալի, այլև ծառայության տեսքով նվեր կմատուցեք», – նշել է Յուքոմ ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

Հավելենք, որ նորագույն սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ինչպես «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլ Ucom-ի առցանց խանութում։ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031